11 09 2023

Փաշինյանը վերահաստատեց` Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչում

Փաշինյանը վերահաստատեց` Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է` Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի` 86 հազար 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, որի մեջ է նաև Արցախը:

«Ինձ հարց է հնչել` արդյոք 86 հազար 600 քառակուսի կմ-ի մեջ մտնում է  Լեռնային Ղարաբաղը, ես ասել եմ` այո»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Փաշինյանը:

Նա ասաց, թե այս հայտարարությամբ Հայաստանը փորձել է արձանագրել իրադրության ու ճգնաժամի լուծման ճարտարապետության մասին պայմանավորվածությունը, ինչ պայմանավորվել են Ադրբեջանի հետ:

«Ադրբեջանը միշտ չէ, որ ցույց է տալիս հավատարմությունը պայմանավորվածություններին»,- նշեց վարչապետը:

Ըստ նրա` Ադրբեջանը ի ցույց է դրել հարցերը ուժային ճանապարհով լուծելու իր մոտեցումը, ու Հայաստանը փորձ է անում քաղաքական հայտարարություններով ինչ-որ կերպ կառավարել ուժային սցենարները:

«Մենք ուզում ենք անել ու տեղավորվել այնպիսի ձևակերպումների մեջ, որ Հայաստանի  դիրքորոշումների լեգիտմությունը լինի անխոցելի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ